22 Դեկ
2024
3.7° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիրանցցիների վերադարձից հետո կարտահայտենք մեր դիրքորոշումը․ Աբրահամ Գասպարյան

Կիրանցցիների վերադարձից հետո կարտահայտենք մեր դիրքորոշումը․ Աբրահամ Գասպարյան

Մենք հիմա սպասում ենք Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներին, որից հետո կհայտնենք մեր դիրքորոշումը՝ մամուլի հաղորդագրությամբ․ լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ, հանրային գործիչ Աբրահամ Գասպարյանը։

«Բացի մեր դիրքորոշումը տարածելը՝ սոցիալական էջերով կտարածենք համապատասխան հեշթեգերը, որոնք պետք է պարտադիր բնույթ ունենան Տավուշի պայքարին վերաբերող նյութերը տարածելու ժամանակ։

Քայլն աննպատակ չէ․ բոլորս էլ հասկանում ենք, որ բնակիչների նկատմամբ սանձազերծվել է նաև տեղեկատվական պայքար, որին պետք է ճիշտ արձագանքել։ Առավոտյան դուք էլ տեսաք, թե իշխանական լրատվամիջոցները ինչ քարոզարշավ են սկսել Սրբազան հոր և Հայոց եկեղեցու դեմ, որին ևս հավուր պատշաճի պատասխան է տրվել»,- ասել է Գասպարյանը՝ լրատվամիջոցների գործընկերներին հորդորելով պարբերաբար հետևել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Կիրանցում ստեղծված մեդիակենտրոնի հայտարարություններին ու ակտիվ տարածել։

Խոսելով բնակիչների՝ հանուն Տավուշի մղվող պայքարի արձագանքների մասին, շնորհակալություն է հայտնել նրանց ու նշել՝ ամբողջ օրը աջակցության խոսքեր ենք ստանում։

«Մարդիկ, աջակցելու, ներդրում ունենալու հաղորդագրություններից, հարցերից բացի, ուզում են իմանալ՝ ո՞րն է հաջորդ քայլը։ Իհարկե, առաջիկա քայլերից խոսելու ենք, բայց պետք է 2-3 օր համբերություն ունենան մեր հայրենակիցները»,- ընդգծել է Աբրահամ Գասպարյանը։