ABCMEDIA
Ուկրաինան երկու շաբաթում կկապիտուլացվի, եթե զենք չմատակարարվի

Ուկրաինան երկու շաբաթում կկապիտուլացվի, եթե զենք չմատակարարվի

Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի երկու շաբաթում, եթե Կիևը մնա առանց արևմտյան օգնության․ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։ «Ես գիտեմ, թե ինչպես կարելի է ավարտել պատերազմն Ուկրաինայում․ դա կարելի է անել մի քանի շաբաթվա ընթացքում, եթե զենքի մատակարարումը դադարեցվի։ Ուկրաինան, այդպիսով, չի կարողանա դիմակայել և ստիպված կլինի հանձնվել»,- նշել է նա։

Բորելը նաև հռետորական հարց է տվել. «Դա ուզո՞ւմ են արդյոք Եվրոպայում»: Նա ընդգծել է, որ չի ցանկանում նման արդյունք, Եվրոպայում նույնպես շատերը չեն ցանկանում։ Բացի այդ, եվրոպական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Կիևի աջակցության հարցում տարաձայնությունները ԱՄՆ-ում և մատակարարումների վեց ամսով ուշացումը կարող են իրավիճակը հաղթանակից տանել դեպի պարտություն: