ABCMEDIA
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը

Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը

Վիրահայոց թեմը, առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ, աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և հայտնում է իր զորակցությունը շարժման բոլոր մասնակիցներին ու շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին: Այս մասին ասվում  է Վիրահայոց թեմի ֆեյսբուքյան էջում։

«Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ: