01 Հնս
2024
ABCMEDIA
Բելգիայի հայերի կոմիտեն մտահոգություն է հայտնում սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների պայմանավորվածությունների  շուրջ

Բելգիայի հայերի կոմիտեն մտահոգություն է հայտնում սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների պայմանավորվածությունների շուրջ

Բելգիայի հայերի կոմիտեն իր որին մտահոգությունն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ՝ կապված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման պայմաանավորվածության հետ, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է հանձնում վերջինիս պահանջած մի շարք հայկական բնակավայրեր և տարածքներ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։

Այս միակողմանի փոխանցումները չեն ուղեկցվում Հայաստանի Հանրապետության համար որևէ փոխհատուցմամբ կամ անվտանգության երաշխիքով։ Ընդհակառակը, դրանք տեղի են ունենում Ադրբեջանում գործող ռեժիմի կողմից պատերազմի մշտական սպառնալիքների ֆոնին։ Պամությունը ցույց է տալիս, որ նման միակողմանի փոխանցումները միայն ամրապնդում են այնպիսի բռնապետությունների ոչ լեգիտիմ պահանջները, ինչպիսին Ադրբեջանն է։ Դրանք անխուսափելիորեն կհանգեցնեն նաև հայ բնակչության բռնի տեղահանմանը պատմական հայրենիքից, ինչպես եղավ Արցախի Հանրապետության դեպքում։

Կոմիտեն նաև իր լիակատար աջակցությունն է հայտնում այս որոշման հետևանքով տուժած Տավուշի բնակիչներին և աջակցում է ներկայումս իրականացվող ջանքերին՝ վերջ դնելու անկայուն խաղաղության դիմաց տարածքային փոանցումների ռազմավարությանը։

Բելգիայի հայերի կոմիտե