ABCMEDIA
Մեր խմբակցությունը պատրաստ է անվստահություն հայտնել Փաշինյանին․ Տիգրան Աբրահամյան

Մեր խմբակցությունը պատրաստ է անվստահություն հայտնել Փաշինյանին․ Տիգրան Աբրահամյան

Ես խոսում եմ իմ խմբակցության անունից և ասում եմ՝ մենք ամբողջությամբ պատրաստ ենք անվտահություն հայտնելու, և կարծում եմ՝ առանձնահատուկ մտածելու բան էլ չկա։ լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները, երթով հասնելով Երևան, Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանին 1 ժամ 15 րոպե ժամանակ են տվել՝ վարչապետի պաշտոնից հրաժարվելու համար։

Ոչ մի արձագանք չստանալով՝ երթն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունները անվստահություն կհայտնեն Փաշինյանին։

Հայտարարությունից հետո Բագրատ Սրբազանը հանդիպել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամների հետ։