11 Դեկ
2024
-0.6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայի հայկական կառույցները իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Սիրիայի հայկական կառույցները իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Սիրիահայությունը խոր մտահոգությամբ է հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մանավանդ երկրի արևելյան սահմանին գտնվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում կատարվող դեպքերին, որոնք վտանգում են մեր ազգն ու հայրենիքը և խաթարում են մեր ազգային անվտանգությունն ու հողային ամբողջականությունը։

Միանալով հայրենաբնակ մեր ազգասեր ժողովրդին՝, որ հանուն ազգի ու հայրենիքի փրկության և պահպանության ընդառաջել է Բագրատ սրբազանի կոչին և ճամփա ելել, որպեսզի հայ մարդը երբեթ չլքի իր տունը, հայ ծնողը արցունք չտեսնի, Եռաբլուրը անտեր չմնա և Ծիծեռնակաբերդ չդառնա, տաճարը հաղթի փողոցին, ոգին հաղթի դուխին, ճշմարտությունը հաղթի կեղծիքին, հաշտությունն ու սերը հաղթեն ատելությանն ու թշնամանքին, և եռագույնը հաղթի սև ու սպիտակին։

Ելնելով առկա իրավիճակի հրամայականից՝ Սիրիայի Հայ Դատի կենտրոնական հանձնախումբն ու սիրիահայ մշակութային, բարեսիրական, ուսանողական, երիտասարդական, մարզական ու հայրենակցական ստորև նշված միությունները իրենց ամբողջական զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Սիրիայի Հայ Դատի կենտրոնական հանձնախումբ

Սիրիահայ օգնության խաչ

Հայ մարմնակրթական ընդհանուր միություն

Համազգային հայ կրթական և մշակութային միություն

Ա․ Ք․ Ե․ Ճ․ շրջանավարտից միություն

Հալեպահայ հայրենակցական միություններ

Քրիստոնեական Ջանից Ք․Ջ․ գործադիր մարմին

Հայ կաթողիկե միություն

Հայ Երիտասարդական միություն

Քրիստափոր ուսանողական միություն

Սիրիայի երիտասարդական միություն