ABCMEDIA
Մահացել է Մկրտիչ Մկրտչյանը

Մահացել է Մկրտիչ Մկրտչյանը

Մահացել է ազատամարտիկ, ազգային-հեղափոխական երգերի կատարող, դաշնակցական Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ): 

Մկրտիչ Մկրտչյանը ծնվել է 1962 թ. ապրիլի 24-ին Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում:

Մասնակցել է արցախյան 3 պատերազմներին։ 2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծանր վիրավորվել է:

Մկրտիչ Մկրտչյանը ՀՀ վաստակավոր արտիստ էր, պարգևատրվել է ԼՂՀ «Արիություն» և ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով: 

ՀՅԴ ԳՄ-ն տեղեկացնում է, որ Մկրտիչ Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 18:00-ից Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 6-ին, ժամը 14։00-ին «Եռաբլուր» պանթեոնում: