29 Դեկ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան Երևանին Հռոմի ստատուտի վավերացնելը շրջանցելու առաջարկ էր ներկայացրել. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Երևանին Հռոմի ստատուտի վավերացնելը շրջանցելու առաջարկ էր ներկայացրել. ՌԴ ԱԳՆ

Նախքան Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը Մոսկվան Երևանին այն շրջանցելու առաջարկ էր ներկայացրել. տեղեկացնում են ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել:

«Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների գործարկման ճանապարհով՝ առանց Հռոմի կանոնադրության վավերացման: Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր առաջարկած փոխզիջումային լուծումներն անտեսվել են», -ասել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից` հավելելով, որ Հռոմի ստատուտը Հայաստանի կողմից վավերացվել է քաղաքական դրդապատճառներից ելնելով։