ABCMEDIA
Այս քրեական վարույթը նպատակ ունի իմ օրինակով վախեցնել բոլոր այն քաղաքացիներին ովքեր իրենց ձայնը կբարձրացնեն ադրբեջանա-թուրքական ցանցի դեմ․ Նարեկ Մալյան

Այս քրեական վարույթը նպատակ ունի իմ օրինակով վախեցնել բոլոր այն քաղաքացիներին ովքեր իրենց ձայնը կբարձրացնեն ադրբեջանա-թուրքական ցանցի դեմ․ Նարեկ Մալյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն
իր ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 20-ին ԱԱԾ-ում Նարեկ Մալյանի հարցաքննությունից տեսանյութ
է հրապարակել, որում վերջինս հայտարարել է, որ հրաժարվում է ցուցմունք տալ գործի շրջանակներում։

Հրապարակմանը կից Մելիքյանը գրել է․ «Մալյանի հայտարարությունը ԱԱԾ-ում հարցաքննության
ժամանակ՝ ձերբակալման առաջին օրը (սեպտեմբերի 20-ին)»:

«Ես, օգտվելով Սահմանադրությամբ ինձ ընձեռնված հնարավորությունից, հրաժարվում եմ ցուցմունք
տալ այս գործի շրջանակներում և նաև ունեմ փոքրիկ հայտարարություն, որն անպայման կցանկանամ,
որ արձանագրվի, նաև թղթային տեքստով արձանագրվի.

 Քրեական հետապնդումներն
իմ նկատմամբ ոչ այլ ինչ են, քան քաղաքական հետապնդում ադրբեջանա-թուրքական գործակալական
ցանցի կողմից, ովքեր 2018 թվականին ադրբեջանա-թուրքական հեղափոխություն անելով ՀՀ-ում,
զավթեցին իշխանությունը՝ նպատակ ունենալով հանձնել Արցախի Հանրապետությունը, կազմակերպել
Արցախի Հանրապետությունում էթնիկ զտումներ՝ հայերի զտումներ, և սկուտեղի վրա մատուցել
Ադրբեջանին Արցախը, ինչպես նաև Հայաստանի՝ արդեն որպես փաստ, որոշ հատվածներ և սա դեռ
, արձանագրենք, որ դեռ վերջը չի, և հարցը դեռևս վերջացած չի համարվում:

Այսպիսով՝ ես արձանագրում
եմ, որ այս քրեական վարույթը նպատակ ունի վախեցնել քաղաքացիներին, ինձ չէ, որովհետև
ինձ անհնար է վախեցնել , իմ օրինակով վախեցնել բոլոր այն քաղաքացիներին ովքեր իրենց
ձայնը կբարձրացնեն ադրբեջանա-թուրքական ցանցի դեմ: Այսքանը, շնորհակալություն», – հայտարարել
է Նարեկ Մալյանը։

Տեսանյութն՝ այստեղ։