26 Դեկ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տրանսպորտը կաթվածահար է. ի՞նչն է վարորդների գործադուլի պատճառը

Տրանսպորտը կաթվածահար է. ի՞նչն է վարորդների գործադուլի պատճառը

Երևանում տրանսպորտը կաթվածահար է, վարորդների գործադուլի պատճառով քաղաքացիները մնացել են կանգառներում:

Գործադուլի պատճառն այն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ նորանշանակ տնօրենն աշխատանքից ազատել է գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանին:

Վերջինիս մեղադրում են 1 մլրդ դրամ չարաշահման համար:

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն:

Ավելի վաղ Կոստանյանը մեկ այլ գրառմամբ տեղեկացրել էր, որ քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը ըստ էության դիտարկում է որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների:

Տրանսպորտը կաթվածահար է. ի՞նչն է վարորդների գործադուլի պատճառը