ABCMEDIA
ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում Նարեկ Մալյանի գործով հայտարարվեց նախաքննության ավարտ

ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում Նարեկ Մալյանի գործով հայտարարվեց նախաքննության ավարտ

Քիչ առաջ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում Նարեկ Մալյանի գործով հայտարարվեց նախաքննության
ավարտ՝ գործը դատարան ուղարկելու նպատակով։
Այս մասին իր ֆեյսբուքյան
էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Վերջին օրերին Մալյանի գործով տեղի էին ունենում հետաքրքիր իրադարձություններ։ Նախ,
նշանակվել էր դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն, որը հանձնարարվել
էր կատարել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող փորձագիտական
կառույցին։

 Փորձագետների եզրակացությունը
Մալյանի մեղքը հիմնավորող որևէ տվյալ չէր պարունակում։ Այնուհետև նշանակվեց լրացուցիչ
փորձաքննություն, որն արդեն հանձնարարվեց ՀՀ արդարադատության նախարարության համակարգում
գործող փորձագիտական կառույցին, և այնտեղից այսօր ստացվեց «ցանկալի» փաստաթուղթ։

 Մալյանի գործով դատաքննությունը
կսկսվի նոյեմբերի կեսերին։

 Հետաքրքիր է լինելու։
Հիշեցնեմ, որ Մալյանը մեղադրվում է քպ-ականների նկատմամբ թշնամանք հրահրելու հոդվածով։
Նա անազատության մեջ է պահվում սեպտեմբերի 20-ից։

 Տեսակցություններն ու հաղորդակցությունը փակ են», – գրել
է Մելիքյանը։