Արշակ Փոլադյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով
Հայ դիվանագետ, պատմաբան, արևելագետ Արշակ Փոլադյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Դիվանագիտական երկարամյա անբասիր գործունեության համար Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Պողոսի ՓՈԼԱԴՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում: