29 Սեպ
2024
21.2° c ԵՐԵՎԱՆ
17.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարդն ընդդեմ բնության. Լոռիում հաղթեց բնությունը

Մարդն ընդդեմ բնության. Լոռիում հաղթեց բնությունը

Աղետները Հայաստանում շտապում են ու մեկը մյուսին կարծես հերթ չտալով գալիս են մեզ այցի։ Դեբեդի վարարումը թեև նորություն չէ, սակայն հեղեղի այսքան մեծ ծավալի հավանականությունը դիտարկվում է 100 տարին մեկ կտրվածքով։ Սակայն աղետը եկավ 65 տարի անց, քանի որ այս ծավալների ջրհեղեղ վերջին անգամ դիտարկվել է 1959 թվականի մայիսի 17-20֊ը։

Շրջանառվող վարկածը, թե հեղեղն առաջացել է Ձորահէկի ու ջրամբարի ջրբացթողումների հետևանքով, հերքվում է, քանի որ ջրի ծավալի դիտարկումներն արվել են այն հատվածներում, որոնք գտնվել են նշված ենթակառուցվածքներից շատ ավելի վերև գտնվող հատվածում։ Դրանից բացի հեղեղվել էր նաև Տաշիր գետը, որն ընդհանրապես կապ չունի այդ ենթակառուցվածքների հետ։