Կանդրադառնանք ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությանը․ կովկասագետ
2023 թվականի այս օրերին` հունիսի 6-ին, ամբողջովին շրջափակման մեջ գտնվող Արցախից ազդարարեցինք Մշակույթի օմբուդսմենի գրասենյակի ստեղծման մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կովկասագետ Հովիկ Ավանեսովը։
«Այդ օրերին Արցախում հումանիտար աղետ էր, ինչը ցեղասպանական դրսևորում է , և ևս մեկ անգամ ի հայտ եկավ Ադրբեջանի ցեղասպան դիմագիծը։
Վաղը ժամը 12։00-ին HayqNews լրատվականի ուղիղ եթերում կանդրադառնանք ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությանը և մեր անցած ճանապարհին, ինչպես նաև «Ադրբեջանը` քաղաքակրթության թշնամի» հաղորդաշարին»,- գրել է Ավանեսովը։