ABCMEDIA
Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի. Նեթանյահու

Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի. Նեթանյահու

Իսրայելը չի ​​համաձայնի
ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի, հրադադարին համաձայնելը կնշանակի, որ Իսրայելը կզիջի ՀԱՄԱՍ-ին։
Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Ես կցանկանայի հստակեցնել Իսրայելի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։ Ինչպես Պերլ
Հարբորի ռմբակոծությունից կամ սեպտեմբերի 11-ի ռմբակոծությունից հետո ԱՄՆ-ը չհամաձայնեց
հրադադարի, այնպես էլ Իսրայելը չի ​​համաձայնի դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունները՝
հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից սարսափելի հարձակումից հետո: Դա տեղի չի ունենա»,-
ասել է Նեթանյահուն ճեպազրույցի ժամանակ։