ABCMEDIA
Մենք անցել ենք պատերազմի նոր փուլի․ Իսրայելի պաշտպանության նախարար

Մենք անցել ենք պատերազմի նոր փուլի․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելական բանակն
ավարտել է Գազայի հատվածում գործողության մեկ փուլը և անցել նոր փուլի, որը կշարունակվի
մինչև նոր հրամանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝
երկրի ռազմական ղեկավարության հետ իրավիճակը գնահատելու նպատակով կայացած հանդիպումից
հետո ։

«Մենք անցել ենք պատերազմի
մեկ փուլ: Այս գիշեր Գազայի հողը ցնցվեց: Մենք նաև ստորգետնյա հարվածներ ենք հասցրել,
հարձակվել ենք ահաբեկիչների վրա բոլոր մակարդակներում, բոլոր վայրերում:

Բանակի հրահանգները
պարզ են. գործողությունները կշարունակվեն, քանի դեռ նոր հրաման չի տրվել»,- ասել է
Գալանտը։