12 Հլս
2024
35.1° c ԵՐԵՎԱՆ
27.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերասիմ Վարդանյանին վերագրվող ձայնագրություններով փորձում են պառակտություն առաջացնել ընդդիմության շարքերում․ ՀՅԴ

Գերասիմ Վարդանյանին վերագրվող ձայնագրություններով փորձում են պառակտություն առաջացնել ընդդիմության շարքերում․ ՀՅԴ

Իշխանական կայքերում և սոցցանցերի էջերում հայտնվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին վերագրվող ձայնագրություններ, որոնցով փորձ է արվում արատավորել Գերասիմ Վարդանյանի բարի համբավը և կեղծ լուրեր տարածելով՝ պառակտություններ առաջացնել ընդդիմադիր դաշտում և շարժման շարքերում․ այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Հանրային կապերի գրասենյակը։

«Հայտնում ենք, որ իսկությանը չհամապատասխանող այդպիսի ձայնագրությունների ստեղծումը (թե ինչ տեխնոլոգիաներով են դրանք ստեղծել, դեռ կպարզվի քննության ընթացքում) և տարածումն ապօրինի է: Այդպիսի վարքագիծն ամբողջովին համապատասխանում է Հայաստանում հաստատված ռեժիմի ՝ ստի և կեղծիքի որդեգրած գործելաոճին:

Նշենք նաև, որ մենք տեղեկացված էինք այս և նմանատիպ այլ «ձայնագրություններ» պատրաստելու իշխանությունների հանձնարարության մասին:

Մեկ անգամ ևս հայտնում ենք, որ դրանք միանգամայն հակաօրինական են, նմանատիպ ձայնագրությունների ստեղծման և տարածման գործում ներառված բոլոր անձանց պետք է տրվի համապատասխան քրեաիրավական գնահատական»,- ասված է է հայտարարության տեքստում։

Հիշեցնենք, որ տարածված ձայնագրության մեջ դաշնակցականը խոսում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և այլ անձանց մասին։