ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է բաց թողնել ութ պատանդի Ռուսաստանի խնդրանքով

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է բաց թողնել ութ պատանդի Ռուսաստանի խնդրանքով

Ռուսաստանը ՀԱՄԱՍ-ին
է ներկայացրել երկքաղաքացիություն ունեցող ութ մարդու ցուցակ, որոնք, ենթադրաբար, կարող
են պատանդ վերցված լինել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը  ասել է շարժման արտաքին կապերի բաժնի ղեկավար Մուսա
Աբու Մարզուկը։

Նա ավելացրել է, որ
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները փնտրում են այդ մարդկանց, նրանց պատրաստ են ազատ արձակել։

«Մենք այդ ցուցակին
շատ ուշադիր ենք վերաբերվում և կուսումնասիրենք այն, որովհետև Ռուսաստանին համարում
ենք մեր մերձավոր բարեկամը… Այժմ մենք փնտրում ենք այն մարդկանց, որոնց ցուցակը ներկայացրել
է ՌԴ-ն։ Դա դժվար է, բայց մենք փնտրում ենք։ Եվ հենց որ գտնենք, բաց կթողնենք»,- ասել
է Մուսա Աբու Մարզուկը։

 Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը
Իսրայելի վրա հարձակման ժամանակ պատանդ վերցված խաղաղ բնակիչներին վերաբերվում է «որպես
հյուրերի»։