ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է պատանդների վերաբերյալ բանակցություններում առաջընթացի բացակայության մասին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է պատանդների վերաբերյալ բանակցություններում առաջընթացի բացակայության մասին

ՀԱՄԱՍ շարժման կողմից
պահվող պատանդների ազատման բանակցություններում այժմ ոչ մի առաջընթաց չկա։ Այս մասին
«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը  տեղեկացրել
է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ և արտաքին կապերի բաժնի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը։

 «Ոչ, դա ճիշտ չէ»,-
ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իսկապես առաջընթաց կա պատանդների ազատման
բանակցություններում։

 Նա նշել է, որ հոկտեմբերի
10-ին «պատանդների ազատման մասին բանակցությունները սկսվել են արևմտյան, տարածաշրջանային
և միջազգային ներկայացուցիչների կողմից»։

  «Տասնյակ արևմտյան և տարածաշրջանային պատվիրակներ՝
կատարցիներ, եգիպտոսցիներ, նորվեգացիներ, իտալացիներ, չինացիներ և շատ այլ երկրների
ներկայացուցիչներ եկել են մեզ մոտ (ՀԱՄԱՍ)՝ պահանջելու, որ ազատ արձակենք պատանդներին»,
-ասել է Մարզուկը։