ABCMEDIA
Իսրայելը թույլ կտա՝ հումանիտար օգնությամբ բեռնված լրացուցիչ բեռնատարների մուտքը Գազայի հարավ

Իսրայելը թույլ կտա՝ հումանիտար օգնությամբ բեռնված լրացուցիչ բեռնատարների մուտքը Գազայի հարավ

Իսրայելը շաբաթ օրը թույլ կտա, որ ուտելիքով եւ խմելու ջրով բեռնված
լրացուցիչ բեռնատարներ մտնեն Գազայի հարավ. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում
է «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին ճեպազրույցի
ժամանակ հայտարարել է
Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Դանիել
Հագարին։

«Մենք կավելացնենք հումանիտար օգնությունը Գազայի քաղաքացիներին,
որոնք տեղափոխվել են հարավ։ Այսօր մենք թույլ կտանք եւս երկու բեռնատար՝ լի ջրով, մթերքներով
եւ դեղերով։ Նա, ով կլինի անվտանգ տարածքում, կստանա ուտելիք, ջուր եւ դեղեր»,- ասել
է նա։