24 Հլս
2024
30° c ԵՐԵՎԱՆ
22.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սեյրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի Մ17 փոխչեմպիոն

Սեյրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի Մ17 փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության 110 կգ քաշային կարգում Սեյրան Կիրակոսյանը եզրափակիչում 0։5 հաշվով պարտվեց ուկրաինացի Իվան Յանկովսկիին ու դարձավ արծաթե մեդալակիր։

Սեյրան Կիրակոսյանը Եվրոպայի առաջնության մեկնարկային գոտեմարտում 5։2 հաշվով հաղթանակի էր հասել գերմանացի Վալենտինո Պրելիչի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Կիրակոսյանը բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Պետրոս Կուրղինյանին, իսկ կիսաեզրափակիչում տուշեով մաքուր հաղթանակ էր տոնել բուլղարացի Դենիս Լազարովի նկատմամբ։