ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի անկախության օրը
ՀՀ արտգործնախարարությունը Բելառուսին շնորհավորել է անկախության օրվա առթիվ։
«Մեր շնորհավորանքները Բելառուսի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Գիտակցելով այս օրվա նշանակությունը, այդ թվում՝ Բելառուսի ազատագրման գործում հայ ժողովրդի ներդրումը, Բելառուսի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- ասվում է X-ում գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։