26 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկրաշարժ՝ Թուրքիայում, ջրհեղեղ՝ ԱՄՆ-ում․ միջազգային լրահոսն՝ ամփոփ

Երկրաշարժ՝ Թուրքիայում, ջրհեղեղ՝ ԱՄՆ-ում․ միջազգային լրահոսն՝ ամփոփ

Եմենի Մոխա նավահանգստի մոտ բրիտանական նավերից մեկը հարձակման է ենթարկվել, հայտնում է բրիտանական նավատորմի ծովային առևտրի գրասենյակը։ Բրիտանիայի իշխանությունները հետաքննություն են անցկացնում։Նյու Յորքում կամուրջներից մեկը շոգի պատճառով հայտնվել է բաց դիրքում։ Նյու Յորքի հրշեջ ծառայության աշխատակիցները ժամանել են նավակներով և ջուր ցողել կամրջի վրա՝ փորձելով սառեցնել մետաղը։
Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում 4.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ հայտնում է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» հավելելով, որ երկրաշարժը զգացվել է նաև շրջանի հարակից բնակավայրերում: Մանրամասները՝ տեսանյութում։