Գիտնականների և պատմաբանների թիմ կմեկնի Տիտանիկի կործանման վայր՝ խորտակված նավի երբևէ ամենամանրամասն լուսանկարներն անելու համար. գրում է BBC-ն:
Խումբը կօգտագործի ժամանակակից տեխնոլոգիաներ՝ սկանավորելու հանրահայտ նավի խորքերը՝ դրա խորտակման վերաբերյալ նոր տեղեկություն ձեռք բերելու նպատակով:
Նավարկությունը կազմակերպում է ամերիկյան մի ընկերություն, որը մինչ օրս խորտակված նավից հայտնաբերել է մոտ 5500 օբյեկտ:
Վեց տոննա կշռող երկու ռոբոտ մեքենա կսուզվի օվկիանոսի հատակը՝ բարձր լուծաչափով լուսանկարներ անելու և պահպանված բեկորներից եռաչափ (3D) մոդել ստանալու համար:
Եթե եղանակը բարենպաստ լինի, ռոբոտ մեքենաները Տիտանիկը լուսանկարահանելու համար օվկիանոսի հատակին կանցկացնեն 20 օր։
Նախորդ տարի հինգ տղամարդ մահացել է՝ փորձելով սուզանավով մոտենալ խորտակված նավին։ Առաջիկա օրերին ծովում տեղի կունենա հիշատակի արարողություն՝ նվիրված նրանց և 1912 թվականին Տիտանիկի խորտակման պատճառով զոհված 1500 ուղևորներին և անձնակազմին։