Կրասնոդարի երկրամասի զբոսաշրջային կենտրոնների տարածքում մեծամասշտաբ հրդեհներ են բռնկվել, այս պահի դրությամբ օջախները մարվել են, վնասվել է 68 շինություն․ այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Ավելի քան 500 մարդ է տարհանվել Կրասնոդարի «Աբրաու-Դյուրսո» ավանի մոտակայքում գտնվող հանգստյան կենտրոններից հրդեհների պատճառով։
«Կապույտ ալիք» հանգստի գոտու տարածքում հրդեհից տուժել է 8 շենք և 5 ավտոմեքենա։
Կրակն ընդգրկել է 32 հա անտառ «Ուտրիշ» արգելոցի տարածքում։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ավիացոն տեխնիկա Իլ-76 ինքնաթիռը և երկու Ka-32 և Mi-8 ուղղաթիռներ։