26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուսնի վրա քարանձավ է հայտնաբերվել, որտեղ հնարավոր կլինի ապրել

Լուսնի վրա քարանձավ է հայտնաբերվել, որտեղ հնարավոր կլինի ապրել

Գիտնականները Լուսնի վրա նոր քարանձավ են հայտնաբերել, որը կարող է դառնալ բնակավայր։

Հետազոտության հեղինակները եղել են մի խումբ գիտնականներ ԱՄՆ-ից և Իտալիայից։ Հետազոտության համաձայն՝ NASA-ի Lunar Reconnaissance Orbiter (LRO)-ի հավաքած տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ Mare Tranquility-ը, որը Լուսնի ամենախոը հայտնի իջվածքն է, տանում է դեպի քարանձավ՝ մոտ 45 մետր լայնությամբ և մոտ 77 մետր երկարությամբ: Քարանձավը գտնվում է մակերեսից մոտավորապես 150 մետր խորության վրա։

Բացի այդ, ավելի քան 200 փոս է հայտնաբերվել Լուսնի տարբեր լայնություններում, սակայն պարզ չէ՝ արդյոք դրանցից որևէ մեկը քարանձավ է, թե՝ ոչ։