ABCMEDIA
Կարելի է ջարդել թշնամու գլուխը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահելու հնարավորություն դեռ ունենք, սակայն կա մեկ բայց` ՀՀ իշխանությունը. Տիգրան Աբրահամյան

Կարելի է ջարդել թշնամու գլուխը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահելու հնարավորություն դեռ ունենք, սակայն կա մեկ բայց` ՀՀ իշխանությունը. Տիգրան Աբրահամյան

Արցախի
պաշտպանության բանակը պատվո մարտ է վարել։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ
հայտարարել է   «Պատիվ ունեմ» խմբակցության
քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Նման կրակի, հարվածների ու ուժերի անհամաչափության պայմաններում անհատական ու կոնկրետ
սխրագործություններ ու անձնազոհություն կարող էր դրսևորել միայն կայացած, գաղափարական
հաղթանակի ու անվերջանալի մարտերի բովում եփված միավորը», – ասել է Աբրահամյանը:

Նրա  խոսքերով` մեր պատերազմը չի ավարտվել,
չի ավարտվել այն պաճառով, որ Ադրբեջանի հավակնությունները միայն Արցախով չեն սահմանափակվում:

«Հայաստանը դեռ վերականգնվելու, վերածնվելու հնարավորություն ունի հենց միայն այն հանգամանքով
պայմանավորված, որ բազմաթիվ հարվածներից ու ողբերգություններից հետո, մեր շարքերում
հայկական բանակն իր ողջ էությամբ կրող մարդիկ կան, ովքեր անհրաժեշտ պահին ոտքի են կանգնելու
ու իրենց վճռական մարտը վարեն` այս անգամ հաղթական ելքով։ Կարելի է ջարդել թշնամու
գլուխը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահելու հնարավորություն դեռ ունենք,
սակայն կա մեկ բայց ու այդ մեկ բայցը ՀՀ իշխանությունն է։ Նրանք ասոցացվում են պարտության
հետ»,
-նշել է Աբրահամյանը։