12 Մայ
2025
14.1° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ փոխնախագահի թեկնածուն ՌԴ «սև ցուցակում» է

ԱՄՆ փոխնախագահի թեկնածուն ՌԴ «սև ցուցակում» է

Օհայոյի սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսին Ռուսաստանի արտգործնախարարությունը ներառել է «սև ցուցակում», նրա մուտքն արգելված է ՌԴ տարածք։

Ռուսական «սև ցուցակում» ներառված է ևս 499 ամերիկացի, նաև՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Ջոն Հանթսմանը և Ջոն Թեֆտը։

Politico-ի փոխանցմամբ՝ 39-ամյա սենատոր Վենսին փոխնախագահ ընտրելու Թրամփի որոշումը անհանգստացրել է ԱՄՆ դաշնակիցներին, նրանք վախենում են, որ ԱՄՆ-ը կդադարեցնի օգնությունն Ուկրաինային և կհրաժարվի այլ անդրատլանտյան առաջնահերթություններից։

 

Ռազմագերիներ