Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության կեսին վերացնելու մասին
Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում 9 ամիս շարունակվող պատերազմի ընթացքում ոչնչացվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի ղեկավարության կեսը, կազմակերպության մոտ 14 հազար մարտիկ սպանվել կամ գերի է ընկել. փոխանցում է РИА Новости-ն։
«Մինչ օրս Իսրայելի պաշտպանության ուժերը օդից խոցել են Գազայի հատվածում մոտ 37 հազար թիրախ և ավելի քան 25 հազար ահաբեկչական ենթակառուցվածք և արձակման կետեր», – հավելել են զինվորականները: