Պուտինը աշխատանքից ազատել է Լավրովի տեղակալին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից ազատել է առաջին փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովին. գրում է ТАСС-ը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տեղակալի պաշտոնանկության պատճառը չի նշվում։ Տիտովի մասին հայտնի է, որ 2013 թվականից նա ղեկավարում էր եվրոպական երկրների հետ հարաբերությունները։ Նախկինում նա աշխատել է նաև Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում Շվեդիայում և Բուլղարիայում։
Մայիսի 12-ին Պուտինը մեկ տարով երկարաձգել էր Տիտովի, ինչպես նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի և ԱԳՆ գլխավոր տնօրեն Սերգեյ Վյազալովի պաշտոնավարումը։