Լեգենդար հորեղբոր արժանի հետնորդը․ Մալխաս Ամոյանը՝ օլիմպիական ոսկու հավակնորդ
Փարիզում ընթացող 33-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում է հունահռոմեական ոճի ըմբիշ, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ Մալխաս Ամոյանը։
Մալխասը հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2005 թվականից։ Նա աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի եղբորորդին է և սանը։
Մալխասն իր կարիերայի ընթացքում հասցրել է դառնալ 2021 թվականի աշխարհի չեմպիոն, նույն թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, 2020 թվականի Աշխարհի անհատական գավաթի արծաթե դափնեկիր, 2019 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2018 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, 2017 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն, 2022, 2023 և 2024 թվականների Եվրոպայի չեմպիոն։
Երիտասարդ, բայց արդեն տիտղոսակիր մեր մարզիկի մեդալների շարքում պակասում է օլիմպիական ոսկին, և այս աղերին Մալխասը գնացել է արդեն որպես գլխավոր ֆավորիտներից մեկը։