
Իսրայելը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի կողմից Բեյրութի արվարձանի հրթիռակոծմանը
Իսրայելը, հարված հասցնելով Լիբանանի տարածքին, խախտում է միջազգային իրավունքը․ այս մասին ասվում է ՌԴ ագն հայտարարության մեջ։
«Իսրայելի հարվածները Լիբանանին հանդիսանում են միջազգային իրավունքի կոպիտ խախտում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, թիրախը եղել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարը: