Սոչիում պինգվինը փախել է մասնավոր կենդանաբանական այգուց և հաստատվել Սև ծովում
Սոչիում պինգվինը փախել է մասնավոր կենդանաբանական այգուց և այժմ լողում է Սև ծովում, հայտնել է Sochi1.ru-ն։
Հայտնի չէ, թե որ կենդանաբանական այգում է պահվել թռչունը։
«Ծովում շատ ձկներ կան, պինգվինը լավ սնվում է և կարող է այնտեղ ապրել»,- ասել է կենսաբանական գիտությունների դոկտոր, Կովկասի արգելոցի գլխավոր գիտաշխատող Անատոլի Կուդախտինը:
Նրա խոսքով՝ պինգվինները կարող են հարմարվել կյանքի ցանկացած իրավիճակի։
«Պինգվինի համար ծովում շոգ չէ։ Հարավային Աֆրիկայում ես տեսա պինգվինների, որոնք շրջում էին քաղաքում։ Նրանք կարող են շրջել ծովում և երկար ապրել այնտեղ՝ երբեմն ափ դուրս գալով»,- նշել է Կուդախտինը։
Պինգվինն իսկապես հեռու է մնում ափից և չի շտապում ցամաք դուրս գալ։