ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի
Պոլյանսկին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամենամսյա
նիստը մերձավորարևելյան կարգավորման հարցով նախատեսված է հոկտեմբերի 24-ին։
«Երեքշաբթի տեղի կունենան բաց բանավեճեր Մերձավոր Արևելքի վերաբերյալ», – գրել է Պոլյանսկին՝
շեշտելով, որ խոսքը հերթական նիստի մասին է, որը նախատեսված էր ավելի վաղ։