ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել պաշտպանել Գազայի հատվածի խաղաղ բնակչությանը։
Բայդենը վերահաստատել է Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքը, սակայն ընդգծել է «պատերազմի օրենքները» հարգելու, այդ թվում՝ Գազայի հատվածի խաղաղ բնակչության պաշտպանությունն ապահովելու կարևորությունը։
«Բայդենը կարևորել է ՀԱՄԱՍ-ի կողմից սկսված հակամարտության կիզակետում հայտնված Գազայի խաղաղ բնակչության պաշտպանությունն ապահովելու կարևորությունը», – ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի ու Իսրայելի ղեկավարները քննարկել են նաև Եգիպտոսից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարաման ծրագրերը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված անձանց ազատ արձակմանն ուղղված քայլերը։