02 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս տարվա առաջին կեսին ԵՄ երկրները ստացել են ապաստանի ամենաքիչ դիմումները վերջին 5 տարվա ընթացքում

Այս տարվա առաջին կեսին ԵՄ երկրները ստացել են ապաստանի ամենաքիչ դիմումները վերջին 5 տարվա ընթացքում

ԵՄ ապաստանի տրամադրման հարցերով զբաղվող գործակալության հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին կեսին Եվրոպական միությունում ապաստանի դիմումների թիվը վերջին 5 տարում ամենացածրն է եղել։

Հունվարից հունիս ԵՄ երկրները ստացել են մոտավորապես 332․000 նոր դիմում՝ 17%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Սա ամենացածր ցուցանիշն է 2021 թվականի առաջին կեսից ի վեր․ գրում է meduza.io-ն։

Դիմումների թիվը 2024 թվականից ի վեր կայուն կերպով նվազել է։ Այս միտումը շարունակվել է՝ չնայած Մերձավոր Արևելքում լարվածության աճին՝ Իրանի դեմ փետրվարի վերջին սկսված պատերազմի պատճառով։

Ապաստանի ամենաշատ դիմումները ստացել է Ֆրանսիան (մոտավորապես 69․000), որին հաջորդում է Իտալիան՝ 66․000 դիմում։ Իսպանիան և Գերմանիան ստացել են յուրաքանչյուրը 55․000 դիմում։

Ամենահաճախ դիմորդները եղել են Աֆղանստանի (մոտավորապես 39․000 դիմում), Վենեսուելայի (մոտավորապես 33․000 դիմում) և Բանգլադեշի (մոտավորապես 22․000 դիմում) քաղաքացիները։

2012 թվականից ի վեր Գերմանիան ԵՄ երկրների շարքում ունեցել է ապաստանի դիմումների ամենաբարձր թիվը։ Միայն 2025 թվականի առաջին կեսին այն զիջել է առաջատար դիրքը Ֆրանսիային և Իսպանիային։ Այս փոփոխությունները, ի թիվս այլնի, պայմանավորված են Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումից հետո Սիրիայի քաղաքացիների դիմումների նվազմամբ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ