Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից:
Հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Հաղորդագրությունը, ըստ աղբյուրների, երկուշաբթի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ փոխանցել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Թեհրանը միաժամանակ պնդել է, որ Մոսկվան ռուսական արտադրության Սու-35 կործանիչներ մատակարարի իրեն, Reuters-ին հայտնել են Թեհրանի հանդիպմանը ծանոթ իրանական երկու աղբյուրներ։