ABCMEDIA
Հայաստանյան իշխանությունն իր հանձնողական քաղաքականությունն արդարացնելու համար  կոնֆլիկտը սահուն տեղափոխում է արցախցիների դաշտ․ Աբրահամյան

Հայաստանյան իշխանությունն իր հանձնողական քաղաքականությունն արդարացնելու համար կոնֆլիկտը սահուն տեղափոխում է արցախցիների դաշտ․ Աբրահամյան

Հայաստանյան իշխանությունն Արցախի հարցը փակելու և իր հանձնողական
քաղաքականությունն արդարացնելու համար, կոնֆլիկտը սահուն տեղափոխում է արցախցիների դաշտ` իրեն հատուկ ներքին
հրահրումների գործընթաց զարգացնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար
Տիգրան Աբրահամյանը։

«Շատերը նույնիսկ չեն
էլ գիտակցում, որ իրենց ներքին զայրույթը, պատերազմի ու բռնի տեղահանման շոկը չհաղթահարած
փաշինյանական թակարդն են ընկնում, որտեղ իրենց համար կարևոր է սոցիալական արդարությունը
կամ օրվա կենցաղային խնդիրները, իսկ Նիկոլի համար` արցախցիների միջև ներքին պառակտումներն
ու պրոցեսից փախչելը:

Փաշինյանն Արցախը հռչակելով
Ադրբեջան` հանձնել է ոչ միայն տարածքը, այլ այնտեղ ապրող մարդկանց, իսկ մնացածը հետևանքներ
են», – գրել է Աբրահամյանը։