16 Նոյ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի շարք հարցերի հրապարակային խոսքով կանդրադառնա առաջիկայում. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի շարք հարցերի հրապարակային խոսքով կանդրադառնա առաջիկայում. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով լուրերին, թե մինչև վերջին պատերազմն Արցախի կառավարությունը բնակարաններ
ու գույք է գնել։

«Զանգվածային որոշ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերում տարածվող
կեղծ տեղեկությունները, թե իբր սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Արցախի
Հանրապետության կառավարությունը տարբեր քաղաքացիներից գնել է բնակարաններ կամ գույք,
տրամադրել փոխառություններ կամ կանխիկ գումարներ, իրականությանը չի համապատասխանում:

Հորդորում ենք նման տեղեկությունների տիրապետող քաղաքացիներին դիմել
ՀՀ իրավապահ մարմիններին, ներկայացնել հանցագործության մասին համապատասխան հաղորդումներ»,-հայտնել
են շտաբից՝  նշելով, որ մի շարք այլ հարցերի նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում
կանդրադառնա հրապարակային իր խոսքում: