21 Սեպ
2024
20.1° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի՝ BRICS-ին միանալու ցանկությունը․ Կարասին

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի՝ BRICS-ին միանալու ցանկությունը․ Կարասին

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի՝ BRICS-ին միանալու ցանկությունը. lenta.ru-ի հետ զրույցում hայտարարել է  ՌԴ դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։

«Մենք ողջունում ենք մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը՝ որպես լիիրավ անդամ մասնակցելու BRICS-ի աշխատանքներին։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: BRICS-ի նոր անդամների ընդունման հստակ մեխանիզմ դեռ չի մշակվել, բայց ես կարծում եմ, որ առաջիկա տարիներին դա կարվի»,- ասել է Կարասինը

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը ԲՐԻՔՍ-ին միանալու պաշտոնական հայտ է ներկայացրել։