21 Սեպ
2024
15.2° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավ նայե՛ք ձեզ,  շարունակեք ապրել ․քաղցկեղով հիվանդ շվեդ հայտնի մարզիչը հրաժեշտի հուզիչ նամակ է գրել

Լավ նայե՛ք ձեզ, շարունակեք ապրել ․քաղցկեղով հիվանդ շվեդ հայտնի մարզիչը հրաժեշտի հուզիչ նամակ է գրել

Շվեդ անվանի ֆուտբոլային մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը, որը տառապում է վերջին փուլում գտնվող ենթաստամոքսային գեղձի քաղցկեցով, հրաժեշտի հուզիչ նամակով դիմել է երկրպագուներին.

«Ես լավ կյանք եմ ունեցել։ Կարծում եմ` բոլորս վախենում ենք այն օրվանից, երբ մահանալու ենք։ Բայց մահը կյանքի մի մասն է։ Պետք է կյանքն ընդունել այնպես, ինչպես այն կա։ Հուսով եմ` վերջում մարդիկ կասեն. «Այո՛, նա լավ մարդ էր»։

Հուսով եմ` ինձ կհիշեք որպես դրական մարդու։ Ներողություն մի խնդրեք, պարզապես ժպտացեք։ Շնորհակալ եմ բոլորից` մարզիչներից, ֆուտբոլիստներից, երկրպագուներից, անցած ճանապարհը հիանալի էր։ Լավ նայե՛ք ձեզ։ Շարունակեք ապրել։ Հաջողություն»,- նշել է շվեդ մասնագետը Prime Video վավերագրական ֆիլմում։

Հիշեցնենք` 76-ամյա Էրիկսոնն այս տարվա հունվարին հայտարարել է, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեցով է տառապում։ Հիվանդությունը վերջին փուլում է։ Մասնագետը խոստովանել էր, որ, հավանաբար, ապրելու է առավելագույնը մեկ տարի։

Սվեն-Յորան Էրիկսոնը կարիերայի ընթացքում աշխատել է իտալական «Ռոմայում», «Ֆիորենտինայում», «Սամդպորիայում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում», «Լեսթերում», Անգլիայի, Կոտ դ’Իվուարի, Ֆիլիպինների հավաքականներում և այլուր։