Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին
Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին. այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ, գրում է РИА Новости-ն։
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը արդեն տեղեկացված է կատարվածի մասին, և նա խոստացել է ուղարկել իր ներկայացուցիչներին՝ իրավիճակը գնահատելու համար»,- ասել է նախագահը։
Հիշեցնենք , որ անցած շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել էր, որ Ռուսաստանն անմիջապես կպատասխանի Կուրսկի ատոմակայանին հարվածելու Ուկրաինայի ցանկացած փորձին։