Ի՞նչ ծրագիր ունի Նիկոլ Փաշինյանը հայերի՝ Արցախ վերադարձի համար․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով Արցախում հայերի նկատմամբ էթնիկական զտումների մասին հարցին, հայտարարել է, որ արդյոք որևէ եզրակացություն եղել է միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք հարգված են ՀՀ-ում։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ՌԴ-ն տեսնում հայերի՝ Արցախ վերադառնալու հարցի լուծումը, Զախարովան պատասխան հարց է հնչեցրել․ «Իսկ ի՞նչ լուծում է տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կա՞ որևէ ծրագիր այդ կապակցությամբ։ Ես տեսել եմ ադրբեջանական կողմի հրապարակած ծրագիրը՝ վերադարձի համար։ Եթե ՀՀ վարչապետը ևս ունի նման ծրագիր, ես հաճույքով կնայեի այն և կմեկնաբանեի։ Ինչու՞ եք դուք դա հարցնում այլ երկրի ներկայացուցչի։ Մենք կողմերին դրդում ենք այդ հարցի լուծմանը, սակայն առանց առաջնային հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, դա շատ բարդ է։ Մենք համարում ենք, որ եռակողմ հայտարարությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքն են, և այլընտրանք չկա։ Եթե դուք տեղյակ եք, որ ՀՀ-ում ինչ-որ մեկը հետ է կանգնել այդ համաձայություններից, կամ հետ է կանչել իր ստորագրությունը, մենք դա կմեկնաբանենք։ Սակայն այս պահին նման բան չենք լսել»։