15 Նոյ
2024
6.4° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային կառույցները պաշտպանում են Փաշինյանին, որպեսզի նա կատարի թուրք -ադրբեջանական աջակցության տակ գտնվող կենտրոնների հանձնարարությունները․ Արծվիկ Մինասյան

Միջազգային կառույցները պաշտպանում են Փաշինյանին, որպեսզի նա կատարի թուրք -ադրբեջանական աջակցության տակ գտնվող կենտրոնների հանձնարարությունները․ Արծվիկ Մինասյան

Էստեղ իրավունք չկա, այլ
կա իշխանության կամքը, քաղաքական պատվերն ու
դրա հնազանդ կատարող՝ իրավապահ համակարգը, որոնք անտեսում են օրենքն ու սահմանադրությունը.
Լևոն Քոչարյանի գործով դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Իշխանությունը ամեն գնով փորձում է ցույց տալ, որ իրենց դիմաց
«խաղ չկա», և որ իրենք պատրաստ են անցնել բոլոր սահմաններն ու կիրառել բոլոր մեթոդները,
որ իր աթոռին վտանգ չսպառնա։ Երեկ էլ  Եվրախորհրդարանի
ամբիոնից Փաշինյանի ելույթի առաջին տասը րոպեն բացառապես իր աթոռի պաշտպանության մասին
էր»,-ասել էլ նա և հավելել, որ միջազգային կառույցները պաշտպանում են Փաշինյանին, որպեսզի
նա կատարի միջազգային կետրոնների հանձնարարություները, որոնք գտնվում են թուրք -ադրբեջանական ուղղակի աջակցության տակ։

«Մեր հայրենակիցները պետք
է ճշմարտությունը իմանան, քանի որ այս ազգակործան իշխանության քարոզչությունը  չարորակ ուռուցքի նման տարածվել է ժողովրդի շրջանում։
Երեկ մենք լսեցինք մի մարդու ելույթ, որը բացահայտ արհամարհում էր մեզանից յուրաքանչյուրի
մտածողությունը»,-նշել է նա  և հաստատել՝ ամեն
բան կախված է հայ ազգից։