24 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԱՏՄ-ն պետք է ունենա իր խորհրդարանական կառուցվածքը. Կալաշնիկով

ԵԱՏՄ-ն պետք է ունենա իր խորհրդարանական կառուցվածքը. Կալաշնիկով

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պետք է ունենա իր խորհրդարանական կառուցվածքը: Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ Արևելյան տնտեսական ֆորումում։ «Կա ավելի լուրջ, թաքնված հակասություն, որի համար մենք նույնպես հույս ունենք լուծում գտնել մոտ ապագայում, այն է՝ Եվրասիական տնտեսական միության խորհրդարանական բաղադրիչի ստեղծումը: Բազմաթիվ հարցեր կան ոչ միայն օրենսդրության միավորման ու վավերացման, այլեւ փոփոխությունների հետ կապված», – նշել է Կալաշնիլովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը գլուխ է հանել այս գործից, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես են դա անում միության մյուս երկրներում։