Հյուսիսային Կորեան աղբով լի փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեայի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան 420 թափոն լի փուչիներ է ուղարկել սահմանով, որոնցից 20-ը հայտնաբերվել են Սեուլում։ Հարավկորեական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տեղի բնակիչները դրանց մեջ հայտնաբերել են թղթի թափոններ, գործվածքի կտորներ, ծխախոտի մնացորդներ և նույնիսկ գոմաղբ, որոնք, սակայն, ոչ մի վտանգ չեն ներկայացնում, պարզապես տհաճ հոտ է առաջացնում։
Թե՛ Հյուսիսային, թե՛ Հարավային Կորեան օգտագործել են միմյանց տարածք փուչիկներ ուղարկելու տեխնոլոգիան 1950-ական թվականների Կորեական պատերազմից հետո իրենց քարոզչական արշավների ժամանակ։