04 Հոտ
2024
12.3° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանը կշարունակի Իսրայելին զենք մատակարարել Գազայի հատվածում

Հնդկաստանը կշարունակի Իսրայելին զենք մատակարարել Գազայի հատվածում

Հնդկաստանը կշարունակի Իսրայելին զենք մատակարարել։ Հնդկաստանի Գերագույն դատարանը մերժել է Գազայի հատվածում Հնդկաստանի կողմից Իսրայելին զենք վաճառելու և ռազմական օգնության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը:

«Գերագույն դատարանը չի կարող միջամտել երկրի արտաքին քաղաքականությանը։ Իսրայել զենք են արտահանող Հնդկական ընկերությունները մատակարարումները դադարեցնելու դեպքում պատասխանատվություն կկրեն պայմանագրային պարտավորությունների խախտման համար»,- ասված է բարձրագույն դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Հնդկաստանում միայն կառավարությունն ունի իրավունքը։ «Հայցվորների միջնորդությունը բավարարելիս Գերագույն դատարանը ստիպված կլինի վճիռներ ընդունի Իսրայելի դեմ, որն անկախ ինքնիշխան պետություն է և ենթակա չէ հնդկական դատարանների իրավասությանը», – ասված է Գերագույն դատարանի որոշման մեջ։

Իսրայելին զենքի մատակարարումների սահմանափակումներ պահանջող միջնորդագիր են ներկայացրել մի շարք հնդիկ քաղաքական և հասարակական գործիչներ։ Միջնորդագրի հեղինակները Գերագույն դատարանին կոչ են արել առաջարկել Հնդկաստանի կառավարությանը չեղյալ համարել գոյություն ունեցող և հայրենական ընկերություններին Իսրայել զենք և ռազմական տեխնիկա արտահանելու համար նոր արտոնագրեր չտրամադրել:

«Այդ պետությունը մեղավոր է Գազայի հատվածում ցեղասպանության համար, և, հետևաբար, հնդկական զենքի արտահանումը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի խախտում կլինի»,- նշել են միջնորդագրի հեղինակները։