«Ազգային կոմիտեն» վերակազմակերպում ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափ է սահմանում
«Ազգային կոմիտեի» նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հայաստանի անվտանգության
սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն
ու գործունեությունը» թեմայով քննարկում, որին մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր
քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։
Քննարկմանը «Ազգային կոմիտեի» համակարգող Վազգեն Մանուկյանը հանդես
է եկել ներածական ելույթով:
Քննարկումն ընթացել է հետևյալ հարցերի շրջանակում.
1. Արտաքին և ներքին միջավայրից բխող անվտանգության
սպառնալիքներ
2. ՀՀ ապագա իշխանությունների հրատապ առաջնահերթություններն
ազգային խնդիրների լուծման և անվտանգության սպառնալիքների դիմակայման գործում
3. Ընդդիմադիր շարժումների գնահատականը և հանրային
պահանջներն ընդդիմությունից
4. Ընդդիմադիր նոր շարժման գաղափարական հայեցակետեր
և գործառնական առաջարկություններ
5. Ընդդիմադիր նոր շարժման կողմից հանրային
հաղորդակցության թեզեր, սկզբունքներ և եղանակներ
6. Ազգային կոմիտեի վերակազմակերպում ու ընդդիմադիր
շարժման նոր ձևաչափի սահմանում։