17 Նոյ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն Է․ Զախարովա

ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն Է․ Զախարովա

«ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները Հայաստանի ինքնիշխան որոշումն է, այն չի քննարկվել Մոսկվայի հետ»։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

«ՌԴ-ն չի տեսնում նման բանակցությունների բացասական կողմերը կամ ազդեցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմի գործարկման վրա։ Բայց կա մի պահ. արևմտականների նման շռայլությունը, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում, պետք է զգուշավորությամբ ընդունվի»,- ասել է նա։

Առանց վիզայի ռեժիմի խոստումները, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, զուտ պատեհապաշտություն և մանիպուլյացիա են, տարածաշրջանում աշխարհաքաղաքական առճակատում հրահրելու փորձեր։