ABCMEDIA
Իրանի արտգործնախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումների ներկայացուցիչների հետ

Իրանի արտգործնախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումների ներկայացուցիչների հետ

Իրանի արտգործնախարար
Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումների
մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

Հանդիպման ընթացքում
նա ընդգծել է, որ դիմադրությունը Պաղեստինյան ազգի անքակտելի իրավունքն է։ Իրանի արտգործնախարարը
հավելել է, որ նույնիսկ արևմտյան երկրները կիսում են այն կարծիքը, որ Ալ-Աքսայի գրոհը
պատասխան էր Նեթանյահուի ծայրահեղականությանը:

Աբդոլլահիյանը խոսել
է Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ջանքերի մասին, որոնք ուղղված են «Գազայի
ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունների դադարեցմանը»։